ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՄՆ դեսպանը չի շնորհավորել Ադրբեջանին

ԱՄՆ դեսպանը չի շնորհավորել Ադրբեջանին
01.02.2021 | 23:49

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այդ երկրում ԱՄՆ դեսպանի կողմից, իբր, արված հայտարարությունների վերաբերյալ: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդումներ էին հրապարակել Էկոնոմիկայի նախարարի հետ դեսպանի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում դեսպանն, իբր, «շնորհավորել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»:

NEWS.am-ի թղթակիցը դիմել է Երեւանում ԱՄՆ դեսպանատուն` խնդրելով պարզաբանել դեսպանին վերագրվող հայտարարությունների հավաստիությունը: ԱՄՆ դեսպանատունը սահմանափակվել է հղմամբ Twitter-ում արված հրապարակմանը` որպես պաշտոնական դիրքորոշման արտացոլում: Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Չորեքշաբթի Լիցենբերգը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ` ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը քննարկելու համար: Նա նշել է, որ տնտեսական վերականգնումը եւ հաշտեցումն ի աջակցություն խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղում օգուտ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին: Ինչպես երեւում է հրապարակումից, դեսպանը կասկածելի բովանդակությամբ շնորհավորանքներ չի հնչեցրել»:

Դիտվել է՝ 4359

Մեկնաբանություններ